Ադրբեջանի Սաբիրաբադ քաղաքում հրդեհվել է կենտրոնական շուկան (լուսանկարներ)

09:55 • 16.07.19

Ադրբեջանի Սաբիրաբադ քաղաքի կենտրոնական շուկայում հրդեհ է բռնկվել, գրում է minval.az-ը՝ երկրի ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը հղումով:

Աղբյուրի համաձայն՝ հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 06:30-ին՝ շուկայում գտնվող խանութներից մեկում:

Այնուհետև հրդեհը տարածվել է՝ ընդգրկելով երկու խոշոր մթերային խանութ:

Այդ կապակցությամբ դեպքի վայր են ժամանել մարտական հաշվարկներ: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ավելի քան 10 հրշեջ մեքենաներ, կենդանի ուժ:

Նախնական վարկածի համաձայն՝ հրդեհը բռնկվել է խանութներից մեկի սառնարանում առաջացած կարճ միացման հետևանքով: