IQOS-ի շնորհիվ Ճապոնիայում նվազել է սիգարետի վաճառքը․ Ամերիկայի Օնկոլոգիական միության հետազոտությունը
Մինչև IQOS-ի վաճառքի մեկնարկը, Ճապոնիայում ծխողների թիվը տարեկան կրճատվում էր միջինում 2%-ով, իսկ IQOS-ի վաճառքի մեկնարկից հետո սկսեց կրճատվել տարեկան մոտ 10%-ով։ Հատկանշական է, որ կառավարության կողմից իրականացվող հակածխախոտային պայքարը այս շրջանում խոշոր փոփոխությունների չի ենթարկվել։ Ամերիկայի Օնկոլոգիական Միության հետազոտությունը փաստում է, որ ազգային մակարդակով սիգարետի վաճառքի նվազումը հնարավոր չէ բացատրել մեկ այլ գործոնով, բացի IQOS-ի վաճառքի մեկնարկից։
Հիմնական բացահայտումներ․
Ամերիկայի Օնկոլոգիական Միության (American Cancer Society - ԱՕՄ) հետազոտական թիմը (որը, ի դեպ, Tobacco Atlas պարբերաբար թարմացվող վիճակագրության հեղինակն է) փորձել է պատասխանել հարցին՝ արդյոք Ճապոնիայում սիգարետի վաճառքի նվազումը պայմանավորված է 2014 թվականից երկրում IQOS-ի վաճառքի մեկնարկով։
Համեմատելով IQOS-ի վաճառքի մեկնարկի ու սիգարետ ծխելու նվազման ժամանակաշրջանները, հետազոտական խումբը պարզել է, որ սիգարետի վաճառքը սկսել է նվազել IQOS-ի վաճառքը մեկնարկելուց մի քանի ամիս անց։ Սիգարետի վաճառքի նվազումը ավելի ուշ է նկատվել այն համայնքներում, որտեղ IQOS-ը ավելի ուշ է ներկայացվել։
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ազգային մակարդակով սիգարետի վաճառքի նվազումը հնարավոր չէ բացատրել մեկ այլ գործոնով, բացի IQOS-ի վաճառքի մեկնարկից։
Սիգարետի վաճառքը Ճապոնիայում․
Ճապոնիայի կառավարության կողմից սիգարետի դեմ պայքարի քաղաքականություն իրականացնելու շնորհիվ, 2011-2015 թթ․ ծխողների թիվը տարեկան նվազում էր 2%-ով։ 2015-2018 թթ․, առանց քաղաքականության մեջ խոշոր փոփոխություն կատարելու, ծխողների թիվը սկսեց նվազել տարեկան մոտ 10%-ով։ IQOS-ի վաճառքը մեկնարկելուց առաջ էլ նկատվում էր ծխողների թվի անկում, սակայն սիգարետի օգտագործումը կտրուկ նվազել է հենց IQOS-ը ներկայացնելու արդյունքում՝ տարեկան ծխող բնակչության մոտավորապես 10%-ի չափով։ Քանի որ IQOS-ը սիգարետի համեմատ ավելի լավ այլընտրանք է, սա աննախադեպ արդյունք է կառավարության հակածխախոտային ցանկացած այլ նախաձեռնության համեմատ։
IQOS-ի վաճառքի մեկնարկը Ճապոնիայում․
2014 թվականին Ֆիլիպ Մորրիսը Ճապոնիայի չափահաս ծխողներին ներկայացրեց IQOS թութունը տաքացնող համակարգը (թութունը ոչ թե այրվում է, այլ տաքացվում, ինչի արդյունքում վնասակար նյութերի մակարդակը զգալիորեն նվազում է․ արտազատվում է ոչ թե ծուխ, այլ գոլորշի)։ 2015 թվականի սեպտեմբերին IQOS-ն արդեն ներկայացված էր Ճապոնիայի 47 շրջաններից 12-ում, իսկ մնացած 35-ում արտադրանքը հասանելի դարձավ 2016 թվականի ապրիլից։ 2019-ի տվյալներով, IQOS-ը նվաճել է ճապոնական շուկայի 17.4%-ը։
Արդյո՞ք Ճապոնիան միակ երկիրն է․
2019 թվականի ապրիլի 30-ին երկարատև հետազոտական աշխատանքից հետո ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչությունը (US FDA) թույլ է տվել ԱՄՆ տարածքում վաճառել IQOS ծխախոտի տաքացման համակարգը։ Գործակալության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ IQOS-ի վաճառքը թույլատրելը համահունչ է հանրային առողջությունը պաշտպանելու իրենց առաքելությանը, քանի որ, ի թիվս այլ դիտարկումների, սարքը ավելի քիչ վնասակար նյութեր է արտազատում, քան սիգարետը, և կարող է օգնել չափահաս ծխողներին ամբողջապես հրաժարվել սիգարետ ծխելուց։ IQOS-ն առաջինը կվաճառվի ԱՄՆ Ատլանտա ու Կալիֆորնիա նահանգներում։
Որպես վերջաբան․
IQOS-ի շնորհիվ բազմաթիվ ծխողներ Ճապոնիայում հրաժարվել են սիգարետ ծխելուց։ Ներկայումս IQOS-ի վերաբերյալ առկա գիտական տվյալները՝ ներառյալ 30 անկախ հետազոտությունները, հաստատում են, որ ամբողջությամբ IQOS-ի անցում կատարելը ավելի քիչ ռիսկ է ներկայացնում առողջությանը, քան սիգարետ ծխելը։ Սա, բնականաբար, չի նշանակում, որ IQOS-ը զերծ է ռիսկերից կամ ամբողջապես անվնաս է մարդու օրգանիզմի համար։ Այնուամենայնիվ, եթե ծխողը չի ցանկանում հրաժարվել սիգարետից, հանրային առողջապահության տեսանկյունից IQOS-ը լավ այլընտրանք է սիգարետ ծխելու համեմատ՝ ռիսկերի նվազեցման տեսանկյունից։










