Երևանում փրկարարները կանչից վերադառնալիս նկատել են ՃՏՊ և տուժածներին դուրս բերել մեքենայից
Հուլիսի 15-ին, ժամը 15:02-ին ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի 47 շենքի բնակարաններից մեկի փակ դռան կանչից վերադառնալու ճանապարհին՝ Իսակովի պողոտայում, նկատել է ՃՏՊ:
Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 22 հասցեի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ Ա.Ք., ծնված 1976 թ.), «Mercedes C230» (վարորդ Կ.Գ., ծնված 1985 թ.) և «Opel Astra G» (վարորդ Ժ.Ք., ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները, կան տուժածներ:
Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին (Մ.Գ., ծնված 1980 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ Ա.Ք.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Մ.Գ.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:










