Պեկինի կենդանաբանական այգում այցելուները քարկոծել են պանդային (լուսանկարներ)

17:16 • 16.07.19

Պեկինի կենդանաբանական այգում Մենդա անունով պանդայի վրա քարեր են նետել՝ կենդանուն վախեցնելու նպատակով, գրում է ria.ru-ն՝ Weibo սոցցանցում կենդանաբանական այգու էջում տեղադրված հաղորդագրությանը հղումով:

Երբ կենդանաբանական այգու աշխատակիցները նկատել են 2 այցելուների պահվածքը՝ անմիջապես օգնության են շտապել կենդանուն, զննել են նրան և նրա վանդակը: Բարեբախտաբար, կենդանին չի տուժել:

«Պանդան, որի հետ տեղի է ունեցել միջադեպը, նորմալ սնվում, խաղում և քնում է և իրեն գերազանց է զգում, ոչ մի անցանկալի հետևանքներ չեն նկատվում»,- հայտարարել են կենդանաբանական այգում՝ հավելելով, որ ուժեղացրել են վանդակի հսկողությունը և կենդանու անվտանգության ապահովման միջոցները:

Կենդանաբանական այգին դիմել է բոլոր այցելուներին՝ իրենց քաղաքակիրթ պահելու խնդրանքով։