Երևանում և Թաիրովում փրկարարները 1 գյուրզա և 1 սահնօձ են բռնել
14:08 • 16.07.19
Հուլիսի 16-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքում և Արմավիրի մարզի Թաիրով գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 սահնօձ տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք:
Placeholder










