Մոսկվա-Քիշնև չվերթի իրականացման ժամանակ խափանվել է ինքնաթիռի աջ շարժիչը. օդանավը վերադարձել է «Դոմոդեդովո» օդանավակայան

19:42 • 16.07.19

Այսօր «Air Moldova» ավիաընկերության կողմից շահագործվող Airbus A320 տեսակի օդանավով, Մոսկվա-Քիշնև չվերթի իրականացման ժամանակ, ինքնաթիռի անձնակազմը հայտնաբերել է աջ շարժիչի տեխնիկական խափանում, որից հետո որոշում է կայացվել, ըստ գործող կանոնադրության, անջատել շարժիչը և վերադառնալ Մոսկվա:

Հայաստանի քաղավիացիայի կոմիտեից հայտնում են, որ ինքնաթիռը բարեհաջող վայրեջք է կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, օդանավում եղել են 164 ուղևոր և 3 երեխա, նաև 6 հոգի ինքնաթիռը սպասարկող անձնակազմից:

Նշվում է, որ օդանավը գրանցված է ՀՀ օդանավերի ռեգիստրում և շահագործվում է Մոլդովական «Air Moldova ավիաընկերության կողմից: