Քաղաքացիները փակել են ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը. անտառհատում իրականացնելու թույլտվություն են պահանջում

21:44 • 16.07.19

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, նշել է.

«Այսօր առավոտից մինչ այս պահը Իջևանի շուկայից քիչ ներքև ցուցարարները փակել են ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը, պահանջում են թույլ տան, որ գյուղացիները մտնեն անտառ և հատումներ իրականացնեն: Բեռնատարների և մարդատար մեքենաների կիլոմետրանոց խցանում է առաջացել»: