Ուկրաինայում կառուսելի վթարի հետևանքով մարդիկ 1 ժամ արգելափակված են մնացել ավելի քան 20 մ բարձրության վրա (տեսանյութ)
Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Կիրիլովկա կուրորտային բնակավայրում շղթայական կառուսելը շարքից դուրս է եկել, ինչի հետևանքով մարդիկ մեկ ժամ արգելափակված են մնացել ավելի քան 20 մետր բարձրության վրա, գրում է korrespondent.net-ը:
Դեպքի տեսագրությունը տեղադրվել է its_zp ինստագրամյան էջում: Նշվում է, որ վթարի պահին կառուսելի վրա 24 մարդ է գտնվել: Կառուսելի բարձրությունն ավելի քան 57 մետր է:
Ականատեսների խոսքով՝ դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները հայտնել են, որ անհրաժեշտ բարձրությամբ աշտարակ չունեն: Ատրակցիոնի աշխատակիցները ստիպված են եղել սեփական ուժերով իջեցնել ուղևորներին:










