Ֆոտոշարքը ցույց է տալիս, թե ինչ դաժան ճակատագրի են արժանանում Պամպլոնայի հայտնի փառատոնի մասնակից կենդանիները (լուսանկարներ)

22:53 • 16.07.19

Համացանցում հրապարակված լուսանկարները պատկերում են, թե ինչ սարսափելի ճակատագրի են արժանացել իսպանական Պամպլոնայում այս տարի անցկացված Սան Ֆերմին փառատոնին մասնակցած ցուլերը, մինչդեռ ակտիվիստները կոչ են անում զբոսաշրջիկներին չմասնակցել նման միջոցառումների:

Ինչպես ներկայցնում է Daily Mail-ը, փառատոնի ընթացքում, որը տևում է հուլիսի 6-14-ը, ցուլերն ամեն առավոտ քաղաքի պահեստից վազում են ասպարեզ, որից հետո սպանվում են ցլամարտիկների կողմից:

Ակտիվիստներն այս գործընթացը տանջանք են անվանում և կոչ են անում վերջ դնել սովորույթին, որը, նրանց կարծիքով, հեշտ կլինի իրականացնել, եթե զբոսաշրջիկները դադարեն մասնակցություն ունենալ մրցավազքին:

Նրանցից շատերը գուցե տեղյակ չեն, որ կենդանիներն օրվա վերջում կոտորվելու են: