Կալիֆոռնիայում գազի պայթյունի հետևանքով 1 մարդ է զոհվել, կան բազմաթիվ տուժածներ (լուսանկարներ, տեսանյութ)

10:20 • 16.07.19

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մուրրիետա քաղաքի տներից մեկում գազի պայթյունից զոհվել է սպասարկման ծառայության աշխատակիցը, ևս 15 մարդ վնասվածքներ է ստացել, հաղորդում է Daily Mail-ը:

Պայթյունը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել գազատար խողովակի վթարի հետևանքով: Ականատեսների համաձայն՝ պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ որոշ բնակիչներ սկզբից այն երկրաշարժի հետ են շփոթել:

Պայթյունի հետևանքով տունը գրեթե ամբողջությամբ փլուզվել է: Տեղական հեռուստաընկերության հրապարակած տեսանյութում երևում է՝ ինչպես են հրշեջները փորձում մարել կրակը: Տեսանյութից դատելով՝ վնասվել է նաև հարակից շինություններից մեկը:

Պատահարի հստակ պատճառները պարզելու նպատակով հետաքննություն է տարվում: