Գերմանիայում հարձակում են գործել Հոկեյնհայմի քաղաքապետի վրա

20:56 • 16.07.19

Գերմանիայի իրավապահ մարմինները հետաքննություն են վարում Հոկեյնհայմի քաղաքպետ Դիթեր Գումերի վրա իրագործված հարձակման առնչությամբ:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով գերմանական աղբյուրին, ոստիկանության հայտարարության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան: Անհայտ անձը տվել է գործչի դռան զանգը, և երբ վերջինս բակ է դուրս եկել, բռունցքով հարվածել է նրա դեմքին: Նշվում է, որ Գումերը լուրջ վնասվածքներ է ստացել: Ներկա պահին նա ստացիոնար բուժում է ստանում:

Չարագործը թաքնվել է դեպքի վայրից անմիջապես հարձակումից հետո: Նրա արարքի շարջաժիթները դեռևս հայտնի չեն: