Ինդոնեզիայում 6,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ինդոնեզիայում 6,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով Սեյսմիկ ուսումնասիրությունների եվրոպական կենտրոնին:
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է շուրջ 3 մլն բնակչություն ունեցող Սուրաբայա քաղաքից 291 կիլոմետր հարավ, օջախը՝ 100 կմ խորության վրա: Սուրաբայան երկրորդ խոշոր քաղաքն է Ինդոնեզիայում: Ավերածությունների, մրրկահողմի վտանգի և տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:










