Քրիստին Լագարդը հրաժարական է ներկայացրել Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի պատոնից
Քրիստին Լագարդը հրաժարական է ներկայացրել Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենի պաշտոնից՝ պայմանավորված Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում նրա թեկնածության առաջադրմամբ:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ԱՄՀ-ի մամլո ծառայությանը, որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 12-ին:
«Ես հանդիպել եմ գործադիր խորհրդի հետ և հրաժարականի դիմում ներկայացրել, որն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 12-ին: Իմ պարտականություններից հրաժարումը, որի մասին ավելի վաղ հայտարարվել էր, ուժի մեջ է մնում մինչ այդ պահը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Լագարդի խոսքով՝ հրաժարականի դիմումը բխում է հիմնադրամի շահերից, քանի որ դա կարագացնի իր հաջորդի ընտրության գործընթացը:
ԵՄ խորհուրդը հուլիսի 2-ին Լագարդի թեկնածությունն առաջադրել է Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում: Այդ նույն օրը Լագարդը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում ԱՄՆ-ի տնօրենի պարտականությունները:










