Երևանում և Արմավիրի մարզում փրկարարները 1 գյուրզա և 2 սահնօձ են բռնել

18:07 • 16.07.19

Հուլիսի 16-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքում և Արմավիրի մարզի Թաիրով գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 2 սահնօձ տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք: