Մասիս քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվել է մոտ 20 հա ցորենի հնձած արտ (տեսանյութ, լրացված)
23.25
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:12-ին, մարվել՝ 22:42-ին։ Այրվել է մոտ 20 հա ցորենի հնձած արտ:
Ժամը 22:50-ից սահմանվել է հերթապահություն (ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ):
22.02
Հուլիսի 16-ին, ժամը 20:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվում է ցորենի արտ. տեղեկանում ենք ԱԻՆ կայքից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Մինչ այդ ԱԻՆ նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը նշել էր, որ մարզում բացի նշված հրդեհից միաժամանակ ևս երկու հրդեհներ են բռնկվել՝ Դմիտրով և Այնթափ համայնքներում: «Բոլոր տեղերում աշխատում են հրշեջները, մեծ վտանգ այս պահի դրությամբ չկա»,- ասաց նա:
Ըստ նրա՝ նման հրդեհները վերջին օրերին շատ են լինում. վառվում են, թե բնակիչներն են վառում, չգիտենք, փաստն այն է, որ շատ մեծ ծավալի հրդեհներ են հանրապետությունում ամեն օր»,-ասաց նա:
Ժամը 21:49-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ». դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ժամը 21:55-ին պահանջվել է օգնություն և դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երեք մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:










