ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

15:55 • 16.07.19

Հուլիսի 18-ին Վաշինգտոնում կայանալիք «Կրոնի ազատության նախարարական համաժողովին» մասնակցելու նպատակով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ։

Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, Զոհրաբ Մնացականյանը նախարարը համաժողովին հանդես կգա ելույթով։