Ադրբեջանի քաղաքացիները սկսել են ավելի շատ անշարժ գույք գնել Թուրքիայում

13:06 • 17.07.19

2019 թվականի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի քաղաքացիները Թուրքիայում ձեռք են բերել ավելի քան 531 անշարժ գույք, ինչն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 117-ով: Ինչպես գրում է «Թրենդ»-ը, այս մասին հայտնում են Թուրքիայի հողային կադաստրի և առուվաճառքի հարցերով պետական մարմնից:

Ըստ տեղեկությունների՝ ընթացիկ տարվա հունվարին Ադրբեջանի քաղաքացիները Թուրքիայում ձեռք են բերել 95, փետրվարին՝ 105, մարտին՝ 87, ապրիլին՝ 87, մայիսին՝ 90 անշարժ գույք։ Ընդ որում՝ ընթացիկ տարվա հունիսին ձեռք է բերվել 67 անշարժ գույք, ինչը 15-ով պակաս է 2018 թվականի հունիս ամսվա համեմատ:

2019 թվականի հունիսին Թուրքիան օտարերկրացիներին վաճառել է 2689 անշարժ գույք, ինչը 30,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: