Մալայզիայի նախկին թագավորը բաժանվել է «Միսս Մոսկվա 2015» ճանաչված Օքսանա Վոյեվոդինայից. New Straits Times (լուսանկարներ)

15:59 • 17.07.19

Մալայզիայի նախկին թագավոր 50-ամյա Մուհամադ 5-րդը, որը 2018 թվականի վերջին հրաժարվել էր գահից, բաժանվել է կնոջից՝ «Միսս Մոսկվա 2015» ճանաչված 26-ամյա Օքսանա Վոյեվոդինայից, գրում է New Straits Times տեղական թերթը:

Աղբյուրի տեղեկություններով՝ ամուսնալուծության փաստաթղթերը Սինգապուրի դատարան են ներկայացվել դեռևս հունիսի 22-ին, ամուսնալուծության գործընթացն ավարտվել է հուլիսի 1-ին:

Պարբերականը բաժանության պատճառը չի նշում, սակայն նշում է, որ զույգն ամուսնալուծվել է իսլամի ամենախիստ ամուսնալուծությամբ, որն այլ կերպ հայտնի է «անշրջելի» անունով:

Մուհամադ 5-րդն Օքսանա Վոյեվոդինայի հետ ամուսնացել էր անցյալ տարի: Մայիսի 21-ին զույգը որդի է ունեցել:

Այս տարվա հունվարին Մուհամադ 5-րդն անսպասելիորեն հրաժարվել էր գահից՝ պահպանելով Քելանտանի նահանգի ժառանգական տիրակալի իր կարգավիճակը:

Աղբյուրը հավելում է, որ այս տեղեկությունները դեռևս չեն հաստատվել նախկին թագավորի կողմից:

 

The former beauty queen has posted recently and regularly on Instagram including captions describing their blossoming family and love for her husband Sultan Muhammad V of Kelantan