Իսպանիա հանգստի մեկնած բրիտանացի երիտասարդը ջրային բլրակից սահելիս կոտրել է պարանոցը և կանգնած է հաշմանդամ դառնալու վտանգի առաջ (տեսանյութ, լուսանկարներ)

15:17 • 17.07.19

Իսպանիա հանգստի մեկնած 23-ամյա բրիտանացի Դեյվիդ Բրիֆաութը լողավազանում ջրային բլրակից սահելիս կոտրել է պարանոցը և կանգնած է հաշմանդամ դառնալու վտանգի առաջ, գրում է Daily Mail-ը:

Երիտասարդ ու տաղանդավոր գոլֆ խաղացողն իսպանական Բենիդորմ հանգստավայր արձակուրդ էր մեկնել ընկերուհու հետ, որտեղ նրանք Aqualandia ջրային պարկ էին այցելել:

Աղբյուրը նշում է, որ ընկերները տեսագրել են, թե ինչպես են Դեյվիդն ու նրա ընկերուհին կարմիր գորգիկների վրա երեսնիվայր պառկած պատրաստվում սահել: Սահելուց հետո Դեյվիդը սուզվում է ջուրը, որից հետո պարզվում է, որ երիտասարդը կոտրել է պարանոցը:

Երիտասարդին ջրից դուրս են բերել գրեթե անգիտակից վիճակում: Այժմ նա միացված է կենսապահովման սարքավորումներին: Աղբյուրը հաղորդում է, որ հիվանդանոցից հայտնել են, որ նա կարող է ողջ կյանքում գամված մնալ անվասայլակին, քանզի երկու տեղից կոտրել է պարանոցը, ինչպես նաև վնասել է ողնաշարը:

Բժիշկները հայտնել են, որ մտադիր են վիրահատել երիտասարդին և պարանոցին երկու պտուտակ տեղադրել: Նա կարող է նաև շնչափողի վիրահատության ենթարկվել:

Աղբյուրը հավելում է, որ որոշել է ցույց չտալ դժբախտ պատահարի պահը՝ ընտանիքի խնդրանքով:

 

Promising golfer David Briffaut is seen whizzing down the Splash’ slide at Aqualandia water park in Benidorm on July 8 seconds before landing head first in the pool and snapping his neck

Moments after splashing into a pool at the end of the slide David, who works as a green keeper at a golf course near his home in Benfleet, Essex, was pulled semi-conscious from the water

David, who was on holiday with his girlfriend Penny Bristow (pictured) when the incident happened lost consciousness and was pulled from the water before being taken to hospital