ԱՄՆ-ում ձերբակալել են Պերուի՝ կոռուպցիայի համար մեղադրվող նախկին նախագահին

14:42 • 17.07.19

ԱՄՆ-ում իրավապահ մարմինները ձերբակալել են Պերուի նախկին նախագահ Ալեխանդրո Տոլեդոյին, հաղորդում է BBC-ն՝ Պերուի գլխավոր դատախազությանը հղումով: Ձերբակալության պատճառն արտահանձնման մասին դիմումն է եղել, որն ուղարկվել էր դեռևս անցած տարվա մարտին:

Տոլեդոն մեղադրվում է բրազիլական Odebrecht շինարարական ընկերությունից 20 մլն դոլարի չափով կաշառք վերցնելու համար: Նա հերքել էր իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր դեմ հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի:

Հայտնի է, որ նախկին նախագահը բնակվում է Միացյալ Նահանգներում: Նա դասախոսություն է կարդում Սթենֆորդի համալսարանում, իսկ Պերուի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2001-2016թթ.:

Այս տարվա մարտին նա արդեն մեկ անգամ ձերբակալվել էր ամերիկացի ոստիկանների կողմից, սակայն պատճառը հարբեցողությունն էր եղել, և այդ ժամանակ օրենքը թույլ չէր տալիս ձերբակալել նրան կոռուպցիայի համար: