Իրաքում հարձակվել են ռեստորանի վրա, որտեղ թուրք դիվանագետներ են գտնվել. կան զոհեր (լուսանկար)

16:31 • 17.07.19

Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում ռեստորանի վրա, որտեղ Թուրքիայի հյուպատոսության աշխատակիցներ են գտնվել, զինված հարձակում է իրականացվել, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Հարձակման հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, մեկը վիրավորվել է: Նշվում է, որ զոհերի թվում կա թուրք դիվանագետ:

Թուրքիայի արտգործնախարարությունը դեռ չի արձագանքել տեղեկությանը:

 

erbil ırak saldırı170719.jpg