Բրազիլիայում կեղծ Ferrari և Lamborghini մակնիշի մեքենաներ արտադրող գործարան են հայտնաբերել (լուսանկարներ)

19:12 • 17.07.19

Բրազիլիայի Իտաժաի քաղաքում գործարան են հայտնաբերել, որը զբաղվել է Ferrari և Lamborghini սուպերքարերի կեղծ մոդելների արտադրմամբ: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, ձեռնարկության տարածքում խուզարկության ժամանակ իրավապահները 8 պատրաստի ավտոմեքենա են հայտնաբերել:

Ավտոմեքենաներից բացի նաև բաղադրամասեր են հայտնաբերվել: Ավտոմեքենաները պատվիրել են սոցցանցերի միջոցով: Ձեռնարկության տերերը, որոնք հայր ու որդի են, ներկա պահին ազատ են արձակվել դուրս չգալու ստորագրությամբ: Ձեռնարկությունը փակվել է:  

Գտնված ավտոմեքենաները առգրավվել են: Մեքենաների արժեքը կազմել է 180 000 դոլար: Նշվում է, որ ձեռնարկատերերին խոշոր չափի տուգանք կարող է սպառնալ: