Բրազիլիայում սուպերմարկետի այցելուները լվացքի փոշու տուփերի մեջ կոկաին են հայտնաբերել (լուսանկար)

11:47 • 17.07.19

Բրազիլական Սան Պաուլուի սուպերմարկետներից մեկի գնորդները լվացքի փոշի են գնել, որում կոկաին է եղել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Նշվում է, որ կոկաինի փաթեթները լվացքի փոշու տուփերում են եղել։

Վրդովված գնորդները դիմել են ոստիկանություն։ Հատուկ գործողության ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է խանութի 49-ամյա սեփականատիրոջը: Խանութի երեք աշխատակիցները նույնպես ձերբակալվել են, և ոստիկանությունը պարզում է, թե արդյոք նրանք նույնպես ներգրավված են այդ գործում:

Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է 50 կգ կոկաինի փոշի։

«Ես երբևէ նման բան չեմ տեսել: Առաջին անգամ է, որ կոկաինը լվացքի փոշու տուփի մեջ է հայտնաբերվում»,-The Guardian-ին տված հարցազրույցում ասել է խուզարկու Օլիվյե Գոմես Լիրան:

«Առաջին վարկածը, որի ուղղությամբ մենք աշխատում ենք, այն է, որ ինչ-որ մեկը դրանք սխալմամբ վաճառքի դարակներում է դրել»,- հայտնել է խուզարկուն: