Պահանջում ենք ի կատար ածել նախընտրական խոստումները, պարոն Քաղաքապե'տ. Սոնա Աղեկյան
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն ու մի խումբ քաղաքացիներ այսօր ակցիա են իրականացրել մայրաքաղաքի կենտրոնում՝պահանջելով քաղաքապետ ՀայկՄարությանից կատարել նախընտրական խոստումները:
Նրանք Հայկ Մարությանի նկարը պատկերող փուչիկներ են բաժանել ու կոչ արել մարդկանց լինել հետևողական:
«Եթե խոստանում են մաքրել քաղաքն աղբից, գարշահոտությունից, ուրեմն պարտավոր են անել դա պաշտոնավարման 10 տարիների ընթացքում: Երևանը պետք է մաքուր պահել»:










