Ուկրաինայում հարսանիքի ժամանակ թունավորվել է 80 մարդ, որից 15-ը` երեխաներ

23:44 • 17.07.19

Ուկրաինայի Ռովենսկի մարզում հարսանիքի ժամանակ թունավորված անձանց թիվը հասել է 80-ի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է մարզային լաբորատոր կենտրոնը:

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների հարցով պետական ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 39 մարդ հիվանդանոց է տեղափոխվել թունավորմամբ: Հիվանդանոց դիմած մարդկանց թիվը հետագա ժամերին աճել է:

«Գուրման» սրճարան այցելելուց հետո տուժածների թիվը հասել է 80-ի, որոնցից 15-ը երեխաներ են», -ասվում է լաբորատոր կենտրոնի ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ:

 Նշվում է, որ հիվանդանոց դիմածներից 69-ը հոսպիտալացվել են, 11-ին ամբուլատոր բուժում է նշանակվել: Նախնական տեղեկություններով՝ թունավորումն առաջացրել է սալմոնելլա բակտերիան: