Չինաստանում պապը նորածին թոռանն ալկոհոլ է խմեցրել, ինչի հետևանքով երեխան մահացել է

12:45 • 18.07.19

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տղամարդը նորածին տղա թոռանն ալկոհոլ է խմեցրել, ինչի հետևանքով երեխան մահացել է, հայտնում է AsiaOne պորտալը:

Երեխայի մեկ ամսականի առթիվ ընտանիքի հարազատներն ու ընկերները հավաքվել են տոնական սեղանի շուրջ՝ նշելու իրադարձությունը:

Հորական պապը բաժակաճառ է ասել, այդ ժամանակ հյուրերից մեկը կատակել է, թե պապիկը չի կարող ալկոհոլ խմել, եթե թոռը չի խմում:

Տղամարդը նորածնին իր բաժակից ալկոհոլ է խմեցրել: Այդ ժամանակ մայրն իր գիրկն է առել երեխային: Կես ժամ անց երեխան դադարել է շնչել: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ երեխան մահացել է ալկոհոլային թունավորումից: