Էրբիլում ձերբակալել են թուրք դիվանագետների վրա հարձակման համար կասկածվող երեք անձի
Իրաքում անվտանգության ուժերը ձերբակալել են երեք մարդու, որոնք կասկածվում են Էրբիլում թուրք դիվանագետների վրա հարձակման համար: Այս մասին հինգշաբթի հայտնում է Haber Turk հեռուստաալիքը:
Ձերբակալվածների վերաբերյալ այլ տեղեկություննր չեն հաղորդվում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության համաձայն՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսության աշխատակիցների վրա զինված հարձակումը տեղի է ունեցել Էրբիլի ռեստորաններից մեկում:
Sky News Arabia հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակվողները երկուսն են եղել:
Հարձակման հետևանքով զոհվել է Էրբիլում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության աշխատակիցը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին իրաքյան քաղաքի ռեստորաններից մեկում տեղի ունեցած հարձակման մասին, որտեղ գտնվել են թուրքական հյուպատոսության աշխատակիցները:










