Բախտի բերումով պաշտոն ստանձնեցին, խորհրդարան մտան, մարդ դառան, եկել են, տեսեք՝ մեզ ինչ են անում. Իջևանի դեպքերից հետո ձերբակալվածների հարազատները բողոքում են
Բախտի բերումով պաշտոն ստանձնեցին, խորհրդարան մտան, մարդ դառան, եկել են, տեսեք՝ մեզ ինչ են անում. նման հայտարարություն արեց Իջևանի դեպքերից հետո ձերբակալվածների հարազատներից մի կին:
«Ինչքան անգրագետներ կան, նստեցին խորհրդարանում, կարգն են պաշտպանում, հեռացե՛ք»,-վրդովվեց մեկ այլ կին:
Հարազատերը պահանջում են, որ ձերբակալվածներին ազատ արձակեն:
Նրանցից մեկը հավելեց, որ երբ իրենց պահանջում են՝ աշխատատեղ ստեղծեք, որ անտառից փայտ չհանենք, իրենց պատասխանում են՝ ոչխար պահեցեք. «Ում ասում ես, ասում է՝ գնացեք ոչխար պահեք: Էտ իրանք ուզում են արժանապատիվ ապրեն, ես չե՞մ ուզում: Ես պիտի գնամ անտառում ու սարում ոչխար պահե՞մ: Սովորած, ավարտած, դիպլոմը ձեռիս՝ պիտի գնամ ոչխար պահե՞մ: Եթե այդքան ոչխար պահելը լավա, թող իրանք գան ոչխար պահեն, մենք իրանց տեղը աշխատենք»:
Հավաքվածները նշեցին, որ իրենք ընդամենն աշխատանք են ուզում կամ էլ օրինական կարգով փայտ կտրելու փաստաթուղթ:
«Մարզպետն ասեց՝ 6 000 դրամով կտան, բայց գիշերը երեխեքին հնձեցին, տարան. փաստորեն՝ փչոց էր»,-ասաց մեկ ուրիշը:
Կանայք նշեցին, որ շատ մարդիկ անտառից փայտ հանելու փաստաթուղթ ունեցել են և նույնիսկ նրանց են բռնել: «Ուրեմն կեղծ էր»,-ասաց մի կին:










