Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ

18:04 • 18.07.19

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մի շարք ոլորտներում հայկական երկու պետությունների միջև համագործակցության վերաբերյալ հարցեր: