Մեկնարկել է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Մոսկվա

10:10 • 18.07.19

Հուլիսի 18-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Սա Գլխավոր հանձնակատարի առաջին այցն է սփյուռք, և կտևի 5 օր: Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ  համայնքային կառույցների ու կազմակերպությունների, անհատների, գործարար, մշակութային և եկեղեցական շրջանակների ներկայացուցիչների հետ: