Հրապարակվել է Ճապոնական ծովում «Մոսկիտ» գերձայնային թևավոր հրթիռների արձակման տեսանյութը (տեսանյութ)

12:02 • 18.07.19

ՌԴ պաշտպանության նախարարությունն իր YouTube-ի էջում հրապարակել է Ճապոնական ծովում Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերից «Մոսկիտ» թևավոր հրթիռների արձակման տեսանյութը:

Զորավարժություններին մասնակցել են «Быстрый» էսկադրոնային ականակիրն ու Р-24 հրթիռային մոտորանավակը: Համապատասխան ժամանակում հրթիռները խոցել են 60 կմ հեռավորության վրա գտնվող թիրախը:

П-270 «Մոսկիտ»-ը գերձայնային հականավային թևավոր հրթիռ է՝ օդային ռեակտիվ շարժիչով, որը նախատեսված է նավերի խոցման համար: Վերջինիս մշակումը սկսվել է 1973 թվականին: Հինգ տարի անց սկսվել են հրթիռի փորձարկումները, իսկ 1984 թվականին այն ներգրավվել է սպառազինության մեջ: Հրթիռը շահագործողների թվում են՝ Չինաստանը, Իրանը, Հնդկաստանը և Վիետնամը: