Ճապոնիայում անիմեի արտադրությամբ զբաղվող ստուդիայի հրդեհման հետևանքով ավելի քան 10 մարդ է զոհվել, շուրջ 40 մարդ վիրավորվել է (տեսանյութեր, լուսանկարներ)
Ճապոնիայի Կիոտո քաղաքում անիմեի արտադրությամբ զբաղվող ստուդիայում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է եռահարկ շինությունը, ավելի քան 10 մարդ մահացել է, 40-ը՝ տուժել, գրում է Reuters գործակալությունը՝ տեղական աղբյուրներին հղումով:
Վիրավորներից տասը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ականատեսները նախքան հրդեհը պայթյունի ձայն են լսել:
Գործակալության տեղեկություններով՝ ոստիկանությունը կասկածում է, որ հրդեհի պատճառ է հանդիսացել շենքում միջին տարիքի մի տղամարդու կողմից լցված դյուրավառ հեղուկը, որը, ենթադրաբար, բենզին է եղել: Այդ տղամարդը մյուս տուժածների հետ հիվանդանոց է տեղափոխվել:


Breaking: Multiple people are dead after a man intentionally set a fire at an anime studio in Kyoto, Japan. pic.twitter.com/B0fnL2IiAi
— PM Breaking News (@PMBreakingNews) July 18, 2019










