Թուրքական օդուժը ավիահարվածներ է հասցրել քրդական դիրքերին Իրաքում

23:34 • 18.07.19

Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դիրքերին Իրաքի հյուսիսում: Ինչպես նկատում է РИА Новости-ն, ավիահարվածները հատևել են իրաքյան Էրբիլում Թուրքիայի հյուպատոսության աշխատակցի սպանությանը:

Քրդական աղբյուրի հաղորդմամբ՝ ռազմական ավիացիան հարվածներ է հասցրել զինապահեստներին, որոնք պատկանում էին Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի զինված հարձակում էր տեղի ունեցել Էրբիլ քաղաքի ռեստորաններից մեկում, որտեղ գտնվել են թուրքական հյուպատոսության աշխատակիցները, ինչի հետևանքով զոհվել է հյուպատոսի տեղակալը: