Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք, երեկվա դեպքերի մեղավորներին՝ պատժենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Իջևանում միջադեպի մասին

10:36 • 18.07.19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ Իջևանում տեղի ունեցած բախումներին:

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, գրել է.

«Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ:

Երեկվա դեպքերի մեղավորները ինչպես նաեւ ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ»:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին երեկոյան Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկանության ծառայողներ ու քաղաքացիներ են վիրավորվել: 

Բախումների հետևանքով ոստիկանության 12 ծառայողներ են վիրավորվել և տեղափոխվել Իջևանի ԲԿ, այնուհետև ութ ոստիկան տեղափոխվել է Երևան: