Կրասնոդարի երկրամասում շփոթմունքի պատճառով հայերի ու չեչենների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

11:12 • 19.07.19

Արխիվային լուսանկար

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում հայերի ու չեչենների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել: Վեճը սկսվել է այն բանից հետո, երբ խանութից դուրս եկած չեչեններին մոտեցել են անհայտ անձինք և ծեծկռտուք հրահրել։ Այս մասին YouTube-ի իր ալիքում պատմել է Գրոզնիի առաջին փոխքաղաքապետ Իսա Հաջիմուրադովը:

«Հարձակվողների կողմից սխալմունք է տեղի ունեցել: Նրանք փնտրել են դաղստանցիների, որոնք ոչ սթափ վիճակում անհանգստացրել են հայուհիների»,- պատմել է փոխքաղաքապետը և հավելել, որ «հայերն արդեն ներողություն են խնդրել կատարվածի համար, և վեճը հարթվել է»:

ՌԴ ներքին գործերի նախարարության շրջանային վարչությունը դեռևս չի մեկնաբանել միջադեպը:

Համացանցում ավելի վաղ հայտնվել էին ձայնագրություններ, որոնցում տուժած չեչեններից մեկը հայտնում է 30-40 հարձակվողի մասին և օգնություն խնդրում հայրենակիցներից, քանի որ վախենում է նոր բախումներից:

 

Картинки по запросу В Краснодарском крае произошла потасовка с участием жителей Армении и Чечни.