Բրիտանիայում մրցավազքի ժամանակ մեքենան դուրս է թռել ճանապարհից՝ բախվելով հավաքված բազմությանը (տեսանյութ)

23:36 • 19.07.19

Բրիտանական մայրաքաղաք Լոնդոնից հյուսիս գտնվող Սթիվենիջ քաղաքում փողոցային մրցավազքի ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով 17 մարդ է տուժել:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով բրիտանական աղբյուրին, մեքենաներից մեկը փորձել է դուրս գալ շրջադարձից, երբ մեկ այլ սպորտային մեքենա բախվել է դրան: Հարվածից մեքենան դուրս է թռել ճանապարհից՝ բախվելով հավաքված երկրպագուներին: Միջադեպի հետևանքով տուժել է 14-17 տարեկան 17 մարդ:

Ականատեսները նշում են, որ պատանիներից մի քանիսին օդ է թռցրել մեքենայի հարվածը: Դեպքի վայրում ավելի քան 30 արտակարգ ծառայություն է աշխատում: Ներկա պահին հայտնի չէ, թե արդյոք վարորդներից որևէ մեկը ձերբակալվել է, թե ոչ: