Հրդեհ՝ Երևանի տներից մեկում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
Հուլիսի 19-ին, ժամը 01:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիգոր Զոհրապի փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:22-ին, մարվել՝ 02:35-ին:
Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (20 քմ), ստվարաթուղթ (0.5 խմ) և 1 աթոռ:










