Ֆիլիպիններում դպրոցականներ տեղափոխող բեռնատարն ընկել է ժայռից, կա առնվազն 9 զոհ (լուսանկար)

11:24 • 19.07.19

Ֆիլիպինյան Սեբու կղզում 10-ից 12 տարեկան առնվազն 9 դպրոցական է զոհվել ավտովթարի հետևանքով, հաղորդում է տեղական Inquirer-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ բեռնատարը, որը երեխաներին մարզական միջոցառման էր տանում, կորցրել է կառավարումը և ժայռից ցած գլորվել:

Վերջին տվյալներով՝ ավելի քան 20 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց: