ԱՄՆ Միսիսիպի նահանգի Կոնգրեսի թեկնածուն սպանել է կնոջը, ապա ինքնասպան եղել
ԱՄՆ Միսիսիպի նահանգի օրենսդիր մարմնի թեկնածու, Դեմոկրատական կուսակցության անդամ Կառլ Ռոբինսոնը սպանել է կնոջը, ապա ինքնասպան եղել, հաղորդում է NBC News-ը:
Քառասուներեքամյա Ռոբինսոնը գնացել է 33-ամյա կնոջ՝ Լատոյա Թոմփսոնի աշխատավայր և ինքնաշեն ատրճանակով կրակել նրա, այնուհետև ինքն իր վրա: Կինը տեղում մահացել է:
Նշվում է, որ զույգն ամուսնալուծվելիս է եղել, իսկ սկսնակ քաղաքական գործչի արարքը, հավանաբար, ընտանեկան դրդապատճառներ է ունեցել:
Ռոբինսոնը պետք է օգոստոսի 6-ին մասնակցեր Դեմոկրատական կուսակցության փրայմերիզին:










