Դիմակավորված մտել են տուն, տղայիս մերկ տեղից հանել են. Իջևանի ակցիայի մասնակցի մայր (տեսանյութ)
Իջևանցի կանանցից մեկը չգիտի, թե որտեղ է նախորդ օրն ակցիային մասնակցող որդին: Նա պատմել է, որ գիշերը դիմակներով մտել են իրենց տուն, փորձել են որդուն տանել, բայց նա փախել է:
«Երեկ երեկոյան մի ահավոր ճչոց-գոռոց էր, մենք քնած էինք: Հարսս էր, տղես, երեխես: Արթնացանք, տենանք ի՞նչ՝ մտել են տուն, դիմակավորված անձինք, տղայիս մերկ տեղից հանել են, հարսս վեր է կացել, տղայիս բռնել են, որ դուրս բերեն:
Տղաս չի դիմադրել, ասել է` սպասեք, շալվարս հագնեմ, դուրս գամ, բայց դուրս են բերել, 5 հոգով երեխու վրա են հարձակվել»,- պատմել է տիկին Լաուրան:
Նա հավելել է, որ դրանից հետո որդին փախել է, չկա, չգիտեն, թե որտեղ է: Տիկին Լաուրան ասել է, որ որդին աշխատում է ընտանիքը պահելու համար, ինքը դղյակներ չի կառուցում, ծառ չի կտրում, թափոնն է հավաքում:










