Հնդկաստանում 8 երեխա է մահացել կայծակի հարվածից

22:45 • 19.07.19

Հնդկաստանի Բահիր նահանգի հյուսիսային գյուղերից մեկում կայծակի հարվածից առնվազն 9 մարդ է մահացել, որոնց թվում՝ 8 երեխա: Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ տեղի աղբյուրին հղումով, ավելի քան տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Նախնական տվյալների համաձայն՝ Դհանպուր գյուղի անչափահաս բնակիչների մի խումբ  փողոցում խաղալիս է եղել անձրևի ժամանակ, երբ նրանց գտնվելու վայրում կայծակ է հարվածել: Նշվում է, որ նրանք բոլորը մեկ ընտանիքի անդամներ էին:

Նահանգի գլխավոր նախարար Նիտիշ Կումարը հրապարակավ ցավակցություն է հայտնել կատարվածի առնչությամբ և հրահանգել է 400 000 ռուպիի չափով փոխհատուցում վճարել զոհվածների հարազատներին: