Լեյտե կղզու բնակիչը տառապում է անհայտ հիվանդությամբ, որի հետևանքով դեմքը եռակի այտուցվել է (տեսանյութ, լուսանկարներ)
Ֆիլիպինյան արշիպելագի կենտրոնական մասում գտնվող Լեյտե կղզու բնակիչն անհայտ հիվանդությամբ է տառապում, որի հետևանքով նրա դեմքը եռակի այտուցվել է , գրում է Daily Mail-ը:
56-ամյա ատաղձագործ Ռոմուլո Պիլապիլի մոտ երեք տարի առաջ ի հայտ են եկել մի շարք տարօրինակ ախտանշաններ. սաստիկ քոր աչքերի շրջանում և քթարտադրություն:
Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին սինուսիտ՝ քթի խոռոչների հիվանդություն, և դեղորայք էին նշանակել, սակայն դեղորայքը ոչ մի արդյունք չէր տվել. ավելին, տղամարդու դեմքը սկսել է օրեցօր ավելի ու ավելի է այտուցվել։
Տեղի բժիշկները, չկարողանալով ճշգրիտ ախտորոշել Պիլապիլի հիվանդությունը, նրան առաջարկել են Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլա գնալ:
Սակայն, աղբյուրի հաղորդմամբ, ընտանիքն այդքան գումար չունի հիվանդանոցային բուժումների համար:
Տղամարդու աչքերն այնքան այտուցված են, որ նա այլևս չի կարողանում աշխատել: Տեսնելու համար տղամարդը ստիպված է լինում բամբակ դնել այտուցված կոպերի տակ:
Աղբյուրը հավելում է, որ Պիլապիլի հիվանդությունը դեռևս առեղծված է մնում:














