Հարավային Կորեայում տղամարդն ինքնահրկիզվել է Ճապոնիայի դեսպանատան առաջ
Հարավային Կորեայում քաղաքացին ինքնահրկիզվել է Ճապոնիայի դեսպանատան առաջ՝ փորձելով ուշադրություն հրավիրել Սեուլի ու Տոկիոյի միջև ծագած առևտրային վեճին, գրում է Bloomberg գործակալությունը:
Կիմ ազգանունով մոտ 70 տարեկան տղամարդը հրդեհել է դեսպանատան շենքի առաջ կայանած իր մեքենան: Նա ողջ է մնացել և հոսպիտալացվել է, սակայն, չնայած գիտակցությունը տեղը լինելուն, չի կարողացել հաղորդակցվել:
Հաղորդվում է, որ տղամարդու արարքի դրդապատճառները անմիջապես հայտնի չեն եղել, ոստիկանությունը խուզարկել է մեքենան և ուսումնասիրել անվտանգության տեսախցիկների արձանագրած կադրերը:
Նշենք, որ վերջերս Սեուլի ու Տոկիոյի միջև հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ Ճապոնիան ուժեղացրել էր բարձր տեխնոլոգիաների ոլորտի որոշ ապրանքների արտահանման նկատմամբ հսկողությունը:










