Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Կիրիլ Վիշինսկու կալանքի երկարաձգումը
«Ռուսաստանն այսօր» գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է РИА Новости Украина պարբերականի ղեկավար Կիրիլ Վիշինսկու կալանքի երկարաձգման մասին որոշումը:
«Հրաշքներ չեն լինում»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը գրել է իր Telegram-ալիքում:
Վիշինսկու պաշտպանությունը պնդում էր, որ խափանման միջոցը մեղմացվի. փաստաբան Անդրեյ Դոմանսկին խնդրել է ազատ արձակել Վիշինսկուն կալանքից՝ անձնական պատասխանատվության ներքո, ինքը` լրագրողը հայտարարել է, որ մտադիր չէ թաքնվել արդարադատությունից և ձգտելու է արդարության հասնել: Սակայն դատարանը որոշում է կայացրել երկարաձգել նրա կալանքը երկու ամսով՝ մինչև սեպտեմբերի 19-ը: Պաշտպանությունը հայտարարել է, որ կբողոքարկի այդ որոշումը:
Վիշինսկուն Կիևում ձերբակալել էին 2018-ի մայիսի 15-ին: Նրան մեղադրում են Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններին աջակցելու և պետական դավաճանության մեջ: Լրագրողին մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում:










