ԱՄՆ-ում լողափում հանգստացողները միավորվել են և համատեղ ջանքերով փրկել ծանծաղուտներում հայտնված կետերին (տեսանյութ)
Ամերիկյան Ջորջիա նահանգի Սենթ Սայմոնս կղզու լողափերից մեկում հանգստացողները միավորվելով փրկել են ծանծաղուտում հայտնված տասնյակ կետերի:
Ինչպես ներկայացնում է BBC News-ը, շուրջ 50 կետ խցանվել էր ծանծաղուտում կամ լողում էր ափին շատ մոտ տարածքում: Բարեբախտաբար լողափում հանգստացողներից շատերն են միացել փրկարարական աշխատանքներին և համատեղ ջանքերով օգնել են ծովային հսկաներին ջուրը վերադարձնել:
Կետերից երեքը սատկել են, սակայն կենսաբանները նշում են, որ իրավիճակն ավելի վատ կլիներ, եթե այդքան շատ մարդ ժամանակին օգնության չհասներ: Տեղի իշխանությունները շնորահակալություն են հայտնել վերջիններիս արագ արձագանքելու և իրավիճակը վերահսկելու համար:
Մասնագետները նշում են, որ դեռ պարզ չէ, թե ինչու են այդքան մեծ թվով կետեր ափ նետվել, սակայն հույս ունեն, որ նրանք կվերադառնան իրենց բնակմիջավայր:










