Անձնագրային բոլոր ստորաբաժանումները առաջիկա շաբաթ օրերին ծառայություններ մատուցելու են

13:34 • 20.07.19

Ամառային հանգստյան ամիսներին ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը անխոչընդոտ իրացնելու նպատակով անձնագրային բոլոր ստորաբաժանումները հուլիս 27-ի, օգոստոսի 3-ի, 10-ի, 17-ի և 24-ի շաբաթ օրերին նույնպես մատուցելու են ծառայություններ, առավոտյան 10.00-ից մինչև 17.00։

Ընդմիջման ժամերը 13.00-14.00։  Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը: