Արմավիրում Nissan-ը բախվել է Lexus-ին, որն էլ բախվել է հաստաբուն ծառին. կան վիրավորներ. Shamshyan.com

19:45 • 20.07.19

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Nissan մակնիշի 28 ՏA 028 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26 կմ հատվածում, դեպի Արմավիր ընթանալիս, անցել է բաժանարար գոտու վրայով, հայտնվել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտում և բախվել դեպի Երևան ընթացող Lexus մակնիշի 50 GU 001 համարանիշի ավտոմեքենային, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Բախման հետևանքով Lexus-ի վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է հաստաբուն ծառին: Վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։