Հնդկաստանում գյուղացիները ծեծելով սպանել են տղամարդու՝ մի քանի սիրամարգ սպանելու համար
Հնդկաստանի Մադհյա Պրադեշ կենտրոնական նահանգում ամբոխը ծեծելով սպանել է մի քանի սիրամարգի սպանելու մեջ կասկածվող տղամարդուն:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Լասուդիա գյուղում: Տեղի բնակիչները 4 մարդու են նկատել, որոնք վազելիս են եղել դաշտերով, և հետապնդել են նրանց: Արդյունքում նրանք բռնել փախչողներից մեկին և նրա մոտ 4 սատկած սիրամարգ են հայտնաբերել: Դրանից հետո գյուղացիների խումբը ծեծի է ենթարկել տղամարդուն և նրան ընկած է թողել դաշտում:
Անհայտ անձը նահանգի ոստիկանության արտակարգ ծառայությանը տեղյակ է պահել կատարվածի մասին: Ոստիկանները շտապել են դեպքի վայր և ծանր վիճակում գտնվող տղամարդուն տեղափոխել հիվանդանոց, որտեղ նա ավելի ուշ մահացել է:
Նշվում է, որ գործ է հարուցվել 10 մարդու նկատմամբ, որոնցից 9-ին արդեն ձերբակալել են:
Վայրի բնության պահպանության մասին օրենքով առանձին գործ է հարուցվել սիրամարգերի սպանության առնչությամբ: Գործը հարուցվել է մահացած տղամարդու, նրա որդու և երկու այլ անձանց նկատմամբ, որոնք փախուստի են դիմել:










