Իրաքյան Էրբիլում ձերբակալել են թուրք դիվանագետների դեմ իրականացված հարձակման կասկածյալին

20:16 • 20.07.19

Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները հայտնել են Էրբիլում թուրքական հյուպատոսության աշխատակիցների դեմ իրականացված հարձակման մեջ կասկածվողին ձերբակալելու մասին:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հիշեցնելով, որ չորեքշաբթի զինված հարձակում է տեղի ունեցել Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի ռեստորաններից մեկում, որտեղ եղել են թուրքական գլխավոր հյուպատոսության աշխատակիցները:

Ավելի ուշ Թուրքիայի ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ հարձակման հետևանքով սպանվել է գլխավոր հյուպատոսի տեղակալը: Բացի այդ, հարձակման հետևանքով, որին երեք մարդ է մասնակցել, Իրաքի երկու քաղաքացի է զոհվել: