Իրանի իշխանությունները նշել են բրիտանական լցանավի կալանման պատճառը

21:14 • 20.07.19

Իրանի իշխանությունները Stena Impero լցանավը կալանել են, երբ միջադեպ է տեղի ունեցել դրա և իրանական ձկնորսական նավի միջև: Ինչպես հայտնում է РБК-ն՝ իրանական աղբյուրին հղումով, այս մասին տեղեկացրել է Հորմոզգան նահանգի նավահանգիստների և նավարկության կազմակերպության գլխավոր տնօրենը: 

«Բրիտանական նավը հարվածել է ձկնորսական նավին, անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել: Այժմ լցանավը գտնվում է իրանական Բանդար Աբբաս նավահանգստում, և անձնակազմի բոլոր 23 անդամները կմնան նավում մինչև հետաքննության ավարտը», - ասել է կազմակերպության տնօրենը: 

Վերջինիս խոսքով՝ ձկնորսական նավը փորձել է կապ հաստատել լցանավի հետ, սակայն այնտեղ անտեսել են տագնապի ազդանշանը: 

Նշվում է, որ նավում գտնվում են Հնդկաստանի, Ռուսաստանի, Ֆիլիպինների և Լատվիայի և ՌԴ քաղաքացիներ:

Հիշեցնենք, որ Հորմուզի նեղուցում Stena Impero բրիտանական լցանավը կալանքի տակ առնելու մասին հայտնի էր դարձել հուլիսի 19-ին: Իրանի իշխանությունները հայտարարել են, որ պատճառ է դարձել «միջազգային օրենքների խախտումը»: